7381 դիտում
23:13 12-06-2020
Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է․ Հարություն Հարությունյան
Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է։ Այս մասին ասվում է այսօր՝ հունիսի 12–ին, «Մեդիա պաշտպան»–ի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ.
«Արցախում հունիսի 1-ին մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել էր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ պատճառը տեխնիկական է, «Արցախկապ» ընկերությունը սպասում է Ֆրանսիայից սարքի և որ «5-րդ» ալիքի, «A TV»-ի ու «Շողակաթ»-ի հեռարձակումն Արցախում շուտով կվերականգնվեն։ Վերջին երկու ալիքի հեռարձակումը վերականգնվեց, բացի «5-րդ» ալիքից։ Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ալիքի գործունեությունը դադարեցվել է քաղաքական շահարկումների արդյունքում։ Հարցին՝ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Հարությունյանը նշեց․ «Որևէ քայլ չենք ձեռնարկելու։ Նրանք մեզ պատերազմ են հայտարարել, Աստված իրենց հետ։ Յութուբյան դիտումները վերջին մի քանի օրերին 25 հազարով ավելացել են, ավելացել են նաև ֆեյսբուքում դիտումները։ Արցախցիներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, նրանք շարունակելու են մեզ հետևել համացանցով»։
[url=https://news.am/arm/news/585063.html?fbclid=IwAR1ZLUCFpSGVk7Yg6qeJzbNSHBfskFU4xkZwOwWFsoom4iHBRBi20a1_JGY]NEWS.am[/url]-ի տեղեկություններով՝ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրառում էր արել, նշել, որ հարիր չեն քաղաքական շահարկումները, մինչդեռ մի քանի օր անց Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշում է Արցախի հարկատուների հաշվին հեռարձակել միայն կառավարության որոշած ցանկով հաստատված հեռուստաալիքները, իսկ դրանց մեջ «5-րդ ալիքը» չի մտնում:
Հարցին այսօր անդրադարձել են նաև Արցախի խորհրդարանում, պատգամավորներից մեկը նշել է, որ սա հանրային հնչեղություն ստացած հարց է, որը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ նշվել է, որ քննարկվում է տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը, պատգամավորին հորդորել են հարցը բարձրացնել այլ ձևաչափում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը սկսվեց լրատվամիջոցների հանդեպ նման ճնշումներով։
Փաստացի, նպատակը 5-րդ ալիքի գործունեությունը Արցախում դադարեցնելն էր, ինչի համար ընտրվեց նման գործելաոճ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1254 դիտում
14:50 09-07-2022
Արցախի հանրային հեռուստատեսությունը մի քանի օր եթեր չի հեռարձակվի
4175 դիտում
15:34 18-03-2014
Առաջին ալիքն` անապատում. տեսանյութ
16745 դիտում
11:13 12-01-2019
2019թ. թանկացումների 3 ալիք է սպասվում․ առաջին ալիքն արդեն ընթացքի մեջ է․ «168 ժամ»
Այս բաժնից
1348 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
763 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին