211652_close_icon
views-count2524 դիտում article-date 15:54 12-06-2020

Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է. Ռուսաստանի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Նախագահ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Կոպիրկինին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության տարբեր ուղղություններին, մասնավորապես նոր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ծրագրերին ու ներուժին: Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:

Նմանատիպ նյութեր