211652_close_icon
views-count2637 դիտում article-date 09:25 12-06-2020

Ես կկարոտեմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ. Դեբորա Գրիզեր․ «Ամերիկայի ձայն»

[url=https://www.amerikayidzayn.com/a/5459211.html]«Ամերիկայի Ձայնը»[/url] զրուցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ հայաստանյան ծրագրերի և իր գործունեության մասին USAID-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տպավորված է այն առաջընթացով , որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով վերջին երկու տարիների ընթացքում: «Freedom House կազմակերպության Nations in Transit զեկույցում այս առումով Հայաստանի ցուցանիշները վերջին երկու տարիներին գրանցել են զեկույցի պատմության մեջ ամենամեծ առաջընթացը»,- ընդգծում է Գրիզերը: Ժողովրդավարության զարգացման ոլորտում Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են ընտրական գործընթացի բարելավում, հակակոռուպցիոն պայքար, օրենքի գերակայության ամրապնդում, քաղաքացիական հասարակության զարգացում և այլ ծրագրեր: Դրանց հիմքում է թափանցիկ և պատասխանատու կառավարման համակարգի ձևավորումը, օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրազեկության մեծացումը, ընդգծում է առաքելության ղեկավարը; 2012 թվականից ի վեր, ըստ Գրիզերի, USAID-ի հայաստանյան ծրագրերի ֆինասավորումը նվազեցման միտում արձանագրեց, սակայն թավշյա հեղափոխությունը զգալիորեն փոխեց իրավիճակը: Առաքելության բյուջեն աճեց շուրջ 88 տոկոսով: «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ԱՄՆ առաքելությունը Վաշինգտոնին տեղեկացրեց, որ բացվել է հնարավորության պատուհան, իշխանության է եկել դեպի բարեփոխումներ միտված նոր կառավարություն, որը ԱՄՆ-ի համար ընդգրկման նոր հեռանկարներ է ստեղծել»,- ասում է Գրիզերը: Ժողովրդավարության զարգացման ծրագրերի հետ մեկտեղ առաքելությունը իրականացնում է տնտեսական զարգացման ծրագրերի օժանդակություն: Դրանցից է զբոսաշրջության ոլորտը, որը զգալի վերելք է ապրում Հայաստանում: Գրիզերը կեսկատակ ընդգծում է՝ որպես ճանապարհորդության սիրահար, զբոսաշրջության զարգացումն իմ առաջնահերթություններից է: Առաքելությունը սերտորեն համագործակցում է այս ոլորտում Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի հետ: COVID-19-ը կարոևոր մարտահրավեր է այս ոլորտի համար: Առաքելությունը աշխատանքներ է տանում այս նոր իրականությանը Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ադապտացնելու ուղղությամբ: Հայաստանում իր առաքելության վերջին տարում գտնվող Դեբորա Գրիզերը շատ է ճանապարհորդել այստեղ: Ամենասիրված վայրերից է Տաթևի վանքը: Նա վստահ է՝ առաքելության ավարտից հետո կկարոտի այն ջերմ մթնոլորտը, որում գտնվել է վերջին տարիներին, և հատկապես, մարդկանց, ովքեր իրենց հյուրընկալությամբ առանձնահատուկ են դարձրել իր առաքելությունը: «Ես կկարոտեմ Հայաստանի հետ կապված ամեն ինչ»,- ասել է Գրիզերը:

Նմանատիպ նյութեր