3247 դիտում
19:06 11-06-2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում:
Մեծ ավանդ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ Թեհրանի կառավարման ոլորտներում` վստահաբար օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնում եւս Դուք ակնառու ձեռքբերումներ կունենաք:
Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամական կապերն ու ջերմ հարաբերությունները: Այսօր մեր երկրների հարաբերությունների ընդհանուր օրակարգն ընդգրկում է շփումների լայն շրջանակ` մշակութային եւ միջկրոնական կապերից մինչեւ տնտեսական փոխգործակցություն:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը կշարունակի իր վերընթաց ուղին եւ նոր լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը` ի նպաստ մեր պետությունների եւ ի բարօրություն հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նմանատիպ նյութեր
6712 դիտում
13:59 18-01-2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
1868 դիտում
20:15 19-02-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
1158 դիտում
17:00 20-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Զարիֆին
Այս բաժնից
721 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները