9838 դիտում
14:28 11-06-2020
Հանքի գործունեությունը կասեցնելու որոշումը ուժի մեջ կմնա, անկախ բողոքարկումից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի մասնատումը:
«Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, հանքավայրի տարածքը բաժանվել է հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները թողնել։ Այս նախագծով դա կբացառվի:
Հաջորդը, արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար՝ եթե վերջին 5 տարիներին գնահատվել և հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: Սա արվում է նրա համար, որ յուրաքանչյուր գործարար, որն իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանի որ ՀՀ-ում վերջին ուսումնասիրությունները կատարվել են 1950-ական թվականներին:
Մեկ այլ փոփոխությամբ գործող իրավունքի տրամադրման 50 տարի առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար 15 տարվա:
Առաջարկում ենք նաև ընդերքօգտագործման գրավադրումն իրականացնել ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով։ Իսկ համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունը կօգտագործվի տվյալ հանքավայրերի շահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման նպատակով»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ սահմանվում է նաև, որ եթե տեսչական մարմնի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում կասեցնել հանքի գործունեությունը, իսկ սեփականատերը դիմում է դատարան, հանքը մնում է կասեցված, մինչև դատարանի որոշումը:
Նմանատիպ նյութեր
2958 դիտում
20:08 30-12-2019
Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը կմնա ուժի մեջ
2223 դիտում
11:50 03-11-2021
Բռնցքամարտի ԱԱ․ Բողոքարկումից հետո Հովհաննես Բաչկովին շնորհվեց հաղթանակ
1210 դիտում
10:50 25-06-2015
Նախագահին վերապահված չէ անկախ կարգավորող մարմնի կողմից ընդունված իրավական ակտերը կասեցնելու լիազորություն. 168 Ժամ
Այս բաժնից
1465 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
733 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
676 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին