Բռնցքամարտի ԱԱ․ Բողոքարկումից հետո Հովհաննես Բաչկովին շնորհվեց հաղթանակ
Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովին՝ բողոքարկումից հետո, շնորհվել է հաղթանակ։
ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է․
«Բաչկովին հաղթանակ է շնորհվում՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերականգնել է արդարությունը
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը:
Մենամարտից անմիջապես հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու քառորդ եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:
Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադրձվում է մեզ: Կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ»:
63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչի մենամարտից հետո մրցավարները 3։2 հաշվով հաղթանակը շնորհել էին Բաչկովի մրցակցին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը կիսաեզրափակիչում +92 կգ քաշային Դավիթ Չալոյանն է։