2961 դիտում
20:08 30-12-2019
Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը կմնա ուժի մեջ
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ «[url=https://armenpress.am/arm/news/1000555.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Բողոքի քննարկումից հետո դեկտեմբերի 26-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար:
Նմանատիպ նյութեր
4400 դիտում
18:15 04-12-2019
Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը
9838 դիտում
14:28 11-06-2020
Հանքի գործունեությունը կասեցնելու որոշումը ուժի մեջ կմնա, անկախ բողոքարկումից
Այս բաժնից
493 դիտում
11:52 26-11-2024
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
994 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1120 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի