211652_close_icon
views-count761 դիտում article-date 13:11 11-06-2020

Այսօրվա մեր կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո. Փաշինյան

Այսօրվա մեր 100-տոկոսանոց կարգապահությունը իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսինքն այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը: Վարակման դեպքերի 95 տոկոսը հետևանք է գործող կանոնները չպահպանելու: Այսինքն կամ դիմակ չեն կրել, կամ սոցիալական հեռավորություն չեն պահպանել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանել, կամ երեքը միասին»,-ասաց նա: Փաշինյանը նկատեց, որ վերջին շրջանում լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ կանոնների չպահպանումը. «Այստեղ մեծ դեր ունեն ՏԻՄ մարմինները, որոնք ամեն նման դեպքում՝ պետք է հաղորդակցությանմեջ մտնել քաղաքացիների հետ, նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը: Հաջորդ խնդիրը «ընդհատակյա» հարսանիքներն են: Շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»:

Նմանատիպ նյութեր