211652_close_icon
views-count3241 դիտում article-date 23:26 09-06-2020

Ռոյսին կարող են վիրահատել. նա արդեն 981 օր բաց է թողել վնասվածքների պատճառով

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի վնասվածքն ավելի լուրջ է, քան՝ ենթադրվում էր: Փետրվարի սկզբներին դորտմունդցիները հայտարարել էին 31-ամյա խաղացողի մկանային վնասվածքի մասին, սակայն թաքցրել էին այն փաստը, որ նրա ազդրի ջլի պատռվածք էլ կա: Այժմ՝ մասնագետների գնահատականներով, գերմանացու համար կարող է վիրահատություն պահանջվել: Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 8 մրցաշրջանների ընթացքում Ռոյսը տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 981 օր: Այս մրցաշրջանում Ռոյսը Բունդեսլիգայի 19 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր