37588 դիտում
11:56 08-06-2020
Երեկ Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած 35-ամյա ՌԴ քաղաքացին մահացել է, հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում հաշվառված, 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր, ով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում, մասնավորապես, գրված է եղել. «Позвоните маму, скажите ей, что я ее люблю»՝ նշելով մոր հեռախոսահամարը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/07/1156752/]հայտնել [/url]էինք, որ հունիսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հատուկ փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել ին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և բաժնի պետի տեղակալ Քիլիմջյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը։
Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները նշված վայրից «Արմենիա» բժշկական կենտրոն էին տեղափոխել այդ քաղաքացուն, ով 20-25 տարեկան տղա էր, և բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+