211652_close_icon
views-count28071 դիտում article-date 11:00 07-06-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու աննախադեպ՝ 766, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 13 130 է, մահվան դեպքերինը՝ 272

Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 190 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 272-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 294 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4014, փաստացի բուժվողներինը՝ 8844 (մեկ օրում ավելացել է 459-ով): Մեկ օրում թեստավորվել է 2497 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 69 171 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր