Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքում. Մաշտոցի ոստիկանների աչքից ոչինչ չի վրիպում. օրինախախտները պատասխանատվության են ենթարկվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ստուգայցերը Երևանում: 
Այսօր՝ հունիսի 3-ին, հերթական ուժեղացված ծառայությունն են կատարել ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են մեքենաներում առանց պաշտպանիչ դիմակի  ուղեւորներ տեղափոխող վարորդները, ինչպես նաեւ տաքսի ավտոմեքենաներում վարորդների կողքին ուղեւոր փոխադրողները: 
Բազմաթիվ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ:
 Ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                        
            


