211652_close_icon
views-count65485 դիտում article-date 12:52 03-06-2020

Արմավիրի մարզի Գայ գյուղում գտնվող «Մեյմանդարի» շուկայում ավտոմեքենան գլխիվայր շրջելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստավում խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 2-ին, մի խումբ անձինք ժամը 13։00--ի սահմաններում Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայի տարածքում ՝ 3-րդ մուտքի դիմաց, ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով գլխիվայր շրջել են նույն գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Սարիբեկյանին պատկանող ՎԱԶ 2101 մակնիշի 12 GG 777 համարանիշի ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանը; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ անձանց, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահիկ չենք հրապարակում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր