211652_close_icon
views-count11831 դիտում article-date 12:26 03-06-2020

Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք, կամ լրջացեք, կամ պատմությունը Ձեզ չի ների․ Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։ «Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»: Մեկ այլ գրառմամբ էլ Դարբինյանը նշել է, որ պաշտպանել է հեղափոխությունը, բայց ոչ անբարտավանություն ու սևերի ու սպիտակների բաժանումը․ «Այո՛, ես պաշտպանել եմ հեղափոխությունը: Բայց ո՛չ թայֆայական կառավարումը, ո՛չ անբարտավանությունը՝ մասնագիտական հմտությունների փոխարեն, ո՛չ սևերի ու սպիտակների բաժանումը, ո՛չ ինքնահավանությունը ու ընտանեկան ֆոնդերը: Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք»:

Նմանատիպ նյութեր