211652_close_icon

3,5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները. բացառիկ մանրամասներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. NEWSPRESS.am

views-count76461 դիտում article-date 21:56 01-06-2020
Օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում, զենքի անօրինական վաճառքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներգրավածության մասին խոսելիս տվեց մի անուն, ում մասին [url=https://newspress.am/?p=110807&l=am%2F35%20mln%20dolaranoc%20zenqy%20hayastany%20gnel%20e%2027%20mln-ov%20hnamash%20zenqeri%20gnman%20patmutyan%20nor%20herosnery%20bacarik%20manramasnernvo%D6%82%20lusankarnery%20&fbclid=IwAR0NVfH6WexnYAmcG2cjhCS4DqOi7YWnFtJliFd6TPKkc4eCEtHZWFkyetI]NEWSPRESS.am-[/url]ը հրապարակել էր դեռ նախորդ տարի: Խոսքը Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավիթի» և կամ էլ «Սուտինյոր Դավիթի» մասին է: Եվ ահա NEWSPRESS.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել զենքի աղմկոտ գնումների և առհասարակ նրա գործերի, պաշտոնյա հովանավորների և այլնի մասին: Այսպես. ընթերցողին հիշեցնենք, թե ով է Դավիթ Գալստյանն առհասարակ: Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Վաչագան Ղազարյանի, նույն ինքը՝ Սերժի Վաչոյի սանիկն է: Դեռ նախորդ տարի էինք գրել այն մասին, որ մեր տեղեկություններով հենց Գալստյանն էր վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է նրա՝ «Սուտինյոր» մականվանը, ապա դա էլ կապված է այն բանի հետ, որ նա ժամանակին ինքնաթիռով աղջիկներ է բերելիս եղել Հայաստան: Գալստյանին Ղազախստանում եղած ժամանակ հանդիպել է Յուրի Խաչատուրովը հենց Գալստյանին պատկանող գիշերային ակումբում, ընկերացել նրա հետ, դրանից հետո Խաչատուրովը Գալստյանին «բերել է» Հայաստան, ծանոթացրել իր շրջապատի, այդ թվում՝ Վաչագան Ղազարյանի հետ: Այսպես էլ սկսվել է Պատրոն Դավիթ-Սերժի Վաչո տանդեմի քավոր-սանիկությունը, ինչի մասին նրբանկատորեն լռում է Միքայել Մինասյանը: Ինչ վերաբերում է Գալստյանի՝ զենքի անօրինական վաճառքի հետ կապված «քաջագործություններին». Մինասյանը խոսում է պայմանականությունների լեզվով, ինչպես ինքն է ասում, «դիվանագիտորեն»: Մենք ավելի «անկեղծ» կլինենք ընթերցողների հետ և կհրապարակենք տեղեկությունները, որոնք հասել են մեզ այս գործարքի մասին, և քանի որ մեր նախորդ հրապարակմանն իրավական գործընթացներ չեն հետևել, ապա կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը պարզապես չի ցանկացել զբաղվել խնդրով, իսկ դա իր հերթին «այլ» ենթադրություններ անելու տեղիք է տալիս: Ըստ այդմ՝ այժմ ավելի մանրամասն. զենքը, որի մասին չի խոսում Մինասյանը, «Կոռնետ» հակատանկային հրթիռների մասին է, այսինքն՝ դրանք նախատեսված են տանկեր խոցելու համար: «Սև շուկայում» «Կոռնետի» գնի տարբերությունը մինչև 20 անգամ ավելի է սովորական շուկայինից: Այսինքն՝ եթե սովորական շուկայում այդ զենքն արժե, ասենք, 10 հազար դոլար, ապա «սև շուկայի» պարագայում՝ ասենք 150 հազար դոլար: Սա է պատճառը, որ Գալստյանը «Կոռնետը» Հայաստան բերելու փոխարեն՝ վաճառել է «սև շուկայում»: Սա է նաև այն պատճառը, որի համար Ռուսաստանի Դաշնությունը, այսպես ասենք, վիրավորվել է Հայաստանից, և Դավիթ Գալստյանն էլ հայտնվել է ՌԴ «սև ցուցակում»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Դավիթ Գալստյանի՝ օֆշորում գրանցված Royalsys Engineering ltd. ընկերությանը զենքի առքուվաճառքով զբաղվելու լիցենզիա տալուն: Նշենք, որ այս ընկերությունը պետք է «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն հիմներ: Նախ, միջանկյալ հարցնենք մեր երկրի վարչապետին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գնումները կատարվում են Վաչոյի սանիկի՝ օֆշորում գրանցված ընկերության կողմից: Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունն ինքը չի գնում իրեն անհրաժեշտ զինատեսակները, այլ օգտվում է օֆշորային ընկերություններից: Եթե Փաշինյանը կդժվարանա հարցին պատասխանելուց, ապա մենք կհուշենք նրան. դա արվում է միայն և հատուկ այն բանի համար, որպեսզի տեղի ունենա կոռուպցիա, թալան: Դա ամենահարմար կոռուպցիոն մեխանիզմն է: Օֆշորային ընկերություններն, առհասարակ օգտագործվում են մեկ նպատակով, որպեսզի հանրությունը հնարավորություն չունենա տեղեկանալու, թե ինչ գնով է պետությունը ձեռք բերել այս կամ այն զինատեսակը, իսկ ՊՆ-ի պարագայում վճարած գները թաքցնել պարզապես հնարավոր չի լինի: Եվս մեկ հարց էլ բարձրացնենք, որն ինքն իրեն պետք է տար Նիկոլ Փաշինյանը՝ ինչպե՞ս է Հայաստանում Կալաշնիկովի արտադրություն սկսելու մի ընկերություն, որի ղեկավարը «պերսոնա նոն գրատա» է Ռուսաստանում՝ 10 տարով: NEWSPRESS.am-ը Հորդանանից ստացել է դեռևս Հորդանանում արված, որոշ դեպքերում, պատռված անիվներով զենքերի լուսանկարները, որոնք շարքից դուրս բերված են եղել և որոնք հետագայում վերանորոգվել, արտաքին «դզման-փչման» պրոցեսի են ենթարկվել, գունափոխվել և ուղարկվել Հայաստան, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հպարտ դեմքի արտահայտությամբ լուսանկարվել է դրանց ֆոնին: Մանրամասներն՝ [url=https://newspress.am/?p=110807&l=am%2F35%20mln%20dolaranoc%20zenqy%20hayastany%20gnel%20e%2027%20mln-ov%20hnamash%20zenqeri%20gnman%20patmutyan%20nor%20herosnery%20bacarik%20manramasnernvo%D6%82%20lusankarnery%20&fbclid=IwAR0NVfH6WexnYAmcG2cjhCS4DqOi7YWnFtJliFd6TPKkc4eCEtHZWFkyetI]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր