211652_close_icon
views-count6917 դիտում article-date 12:48 23-04-2020

Կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

Այս պահին կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի: Նրանցից մեկն է միայն, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի քրոնիկ բնածին հիվանդություն ծանր: Բժիշկները ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես՝ հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել: Կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը հյուրանոցային պայմաններում պահելու համար: Սակայն հաշվի առնելով նոր տնտեսական գործունեության թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք: Թուլանալու առիթներ չունենք»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր