494 դիտում
14:00 01-06-2020
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 27-ից հունիսի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 201 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 44, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման՝ 32-ական, խարդախության՝ 18, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման ու սպանության սպառնալիքի՝ 6-ական, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 5-ական, անձի առևանգման՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 3-ական, բռնաբարության և բռնաբարության փորձի, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման և դրամանենգության՝ 2-ական, սպանության, շորթման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, փաստաթղթի հափշտակման, սուտ մատնության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու, թմրանյութի իրացման ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման և ահաբեկության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպք։
6 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
920 դիտում
14:43 02-06-2014
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 30-ից հունիսի 2-ը)
730 դիտում
16:16 01-06-2015
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 29-ից հունիսի 1-ը)
1384 դիտում
18:16 01-06-2016
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 31-ից հունիսի 1-ը)
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից