211652_close_icon
views-count880 դիտում article-date 17:18 30-05-2020

Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ: Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուք»-ի էջում։ «Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր