211652_close_icon
views-count3704 դիտում article-date 14:54 30-05-2020

Պապ ջան, լույսով գնա. Հայկ Կոնջորյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հոր հետ՝ կից նշելով. «Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։ [img]https://st0.shamshyan.com/editor/0727952001590834501859437.jpg[/img]

Նմանատիպ նյութեր