211652_close_icon
views-count56074 դիտում article-date 14:14 30-05-2020

Խոշոր ավտովթար Կապանում. ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում ճակատ-ճակատի բախվել են Կապանի բնակիչ՝ 57-ամյա Սուրեն Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Քաջարան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Համբարձումյան աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի պետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր