125454 դիտում
13:32 20-01-2019
Հատուկ օպերացիա Շիրակի մարզում. Գյումրիում հայտնաբերել են «Սուկի» և «Ջոնի» մականվամբ հնդիկների. նրանք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժի են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ:
Փաստի աթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սինղը «Սուկի» մականվամբ է, իսկ Ս. Կումարը՝ «Ջոնի»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
10:49 30-05-2020
ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրում է Լիբիայի համար կեղծված փողեր տպելու մեջ. Deutsche Welle
1783 դիտում
15:01 07-12-2016
ՔԿ. 3 անչափահասներ կասկածվում են Սյունիքում կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու մեջ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)