4257 դիտում
09:15 28-06-2018
Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ. Deutsche Welle
Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում և չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին: Այս մասին [url=https://www.dw.com/en/natos-jens-stoltenberg-we-dont-want-a-new-cold-war-with-russia/a-44415811]Deutsche Welle[/url]-ով Ժաննա Նեմցովայի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ Ռուսաստանը մի քանի տարի զգալի ներդրումներ է կատարել նոր ժամանակակից ներուժի համար, ինչպես ոչ-միջուկային, այնպես էլ միջուկային, և զարգացրել է այն: «Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ զարգացնելով այս նոր զենքը, Ռուսաստանը պոտենցիալ հակամարտության ժամանակ նվազեցնում է միջուկային զենքի օգտագործման շեմը: Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն պատասխանում է Ռուսաստանի այս պահվածքին, մեր հավաքական պաշտպանության ամրապնդման միջոցով, բարձրացնելով մեր զինված ուժերի պատրաստվածությունը, զորքեր տեղակայելով դաշինքի արևելքում, Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սևծովյան տարածաշրջանում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ Դաշինքը կկարողանա կարխարգելել Ռուսաստանի ագրեսիվ նկրտումները հարևանների դեմ:
«Ռուսաստանը ցանկանում է իր ռազմական ուժն օգտագործել հարևանների դեմ: Մենք դա տեսանք Վրաստանում, այժմ դա Ուկրաինայում ենք նկատում: Ռուսական զորքեր կան նաև Մոլդովայում առանց երկրի իշխանությունների համաձայնության:
Վարքագծի նման մոդելը ձևավորվել է վերջին տարիներին և ՆԱՏՕ-ն պատասխանում է դրան: Մենք չենք ուզում սառը պատերազմ, մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում և չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին: Այդ երկիրը մեր հարևանն է և միշտ է այդպես լինելու: Մեզ համար խոսքը հավասարակշռության, կանխարգելման և երկխոսության մասին է: Մենք հավատում ենք, որ քանի դեռ մենք ուժեղ ենք, կարող ենք հուսալի կանխարգելում պապահովել, կկարողանանք երկխոսել Ռուսաստանի հետ»,- ասել է Ստոլտենբերգը:
Նմանատիպ նյութեր
672 դիտում
10:37 09-08-2022
Մենք չենք մոռանա Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին․ Բորել. Deutsche Welle
1167 դիտում
10:49 30-05-2020
ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրում է Լիբիայի համար կեղծված փողեր տպելու մեջ. Deutsche Welle
1409 դիտում
13:49 20-04-2015
Գերմանիայի քաղաքական գործիչները պատրաստ են հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն. Deutsche Welle
Այս բաժնից
529 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
562 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1171 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN