211652_close_icon
views-count1204 դիտում article-date 17:14 29-05-2020

Բոստոնի հանրահայտ մարաթոնը 124 տարվա ընթացքում առաջին անգամ չի կայանա

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով նախկինում հետաձգված Բոստոնի մարաթոնը, որը նոր ժամանակացույցով պետք է անցկացվեր սեպտեմբերի 14 –ին՝ չեղյալ է հայտարարվել: 124 տարվա պատմության ընթացքում այդ միջոցառումն առաջին անգամ տեղի չի ունենա։ Նախատեսվում է մարաթոնի կայացման այլընտրանքային՝ հեռավար տարբերակը։ Մասնակիցները պետք է անցնեն 26,2 մղոն տարածությունը և ներկայացնեն ու հաստատեն ցույց տված ժամանակաչափը։ Գրանցված մասնակիցներին կվերադարձվի մուտքավճարը և կերաշխավորվի նոր տարբերակին մասնակցելու հնարավորությունը: Կազմակերպիչները առաջնային են համարում աշխատակիցների, մասնակիցների, կամավորների, երկրպագուների և ընդհանրապես հանրային առողջության պահպանումը։

Նմանատիպ նյութեր