Թումոն առաջին անգամ հյուրընկալեց աշխարհում մեծ տարածում ունեցող Կոմիքսների 24-ժամյա մարաթոնը. Կոմիքսների թեման էր Արցախի խաղաղությունը
Ապրիլի 16-ին և 17-ին Թումոն առաջին անգամ հյուրընկալեց աշխարհում մեծ տարածում ունեցող Կոմիքսների 24-ժամյա մարաթոնը: Միջոցառման մասնակիցները՝ 100-ից ավել նկարիչներ ու կոմիքսների սիրահարներ ընդունեցին մարաթոնի մարտահրավերը, և նրանցից ամենադիմացկունները անցկացրեցին 24 ժամ Թումոյում և ստեղծեցին 24 էջից բաղկացած կոմիքսներ:
Կոմիքսների թեման էր Արցախի խաղաղությունը, և բոլոր մասնակիցները իրենց աշխատանքները նվիրեցին այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին:
Վերջնական արդյունքները հասանելի կլինեն հանրությանը երկու օրից՝ http://www.24hcomics.com/ կայքում: