211652_close_icon
views-count627 դիտում article-date 22:56 28-05-2020

Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի վերաբերյալ հիմնավոր կասկածը․ պաշտպան

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը: Ա. Մակինյանի գրառումը՝ ստորև․ «Հարգելի ընկերներ, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից 1. ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառպանք պատճառելու և 2. նրա կողմից որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը: Ավելի պարզ՝ երկու ամիս քրտնաջան աշխատանքի արդյունքում դատարան ներկայացված 500 թերթից ավել նյութերում այդպիսի տվյալներ դատարանը չի արձանագրել, որը ոչ այլ ինչ է, քան նաև այս հերթական գործի հիմնովին ջախջախում: Առայժմ առաջարկում եմ իրենց բուն գործը թողած ապատեղեկատվություն տարածողներին, տասը չափել, մեկ գրել, հակառակ դեպքում կրկին փաստաբանի կարիք կունենան»:

Նմանատիպ նյութեր