211652_close_icon
views-count693 դիտում article-date 23:36 27-05-2020

Միասին ՝ ընդդեմ կորոնավիրուսի. ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է մասնագիտական օգտագործման պաշտպանիչ պարագաներ առաքել Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քանի որ ՔՈՎԻԴ-19 համավարակը շարունակվում է տարածվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնումներ է իրականացնում և Հայաստան առաքում կենսական անհրաժեշտության պարագաներ, այդ թվում՝ անհատական պաշտպանության միջոցներ: Ապրանքների վերջին խմբաքանակը ներառում է տարբեր չափսերի վիրաբուժական հագուստ և արտահագուստ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման գոգնոցներ, որոնք տրամադրվելու են առողջապահության նախարարությանը: «Թեև բռնկման տեմպն ու ծավալները անթիվ-անհամար մարտահրավերներ են առաջացնում, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կարիք ունեցողներին ապահովենք խիստ անհրաժեշտ պարագաներով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Բուժաշխատողների պաշտպանությունը շարունակում է գերակա առաջնահերթություն լինել: Նրանք առաջնագծի հերոսներն են, որոնք անտրտունջ խնամք և աջակցություն են ցուցաբերում այս աննախադեպ համաշխարհային ճգնաժամից տուժած երեխաներին և ընտանիքներին»: Ընդհանուր առմամբ՝ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարությանը տրամադրել է 79,800 ձեռնոց, 23,200 դիմակ, 4,600 բժշկական համազգեստ, 1,235 լիտր ձեռքերի ախտահանիչ գել, 900 պաշտպանիչ բժշկական արտահագուստ, 543 լիտր ախտահանող հեղուկ: Ապրանքները տրամադրվել են առողջապահության նախարարությանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին՝ նպատակ ունենալով պաշտպանել առաջնագծում աշխատողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, սոցիալական աշխատողներին, ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում ապրող երեխաներին և պրոբացիայի շահառու և ազատությունից զրկված երեխաներին: Ապրիլ ամսվա վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրել է նաև 200 պլանշետ, որոնցից 122-ը՝ Ամերիաբանկի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով աջակցել առցանց ուսուցման հնարավորություն չունեցող երեխաներին: Մայիս ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող անչափահաս երեխաներին է տրամադրել թվով 79 կրթական նյութ, այդ թվում ՝ գրքեր, դասագրքեր և բառարաններ, սեղանի խաղ: Հայաստանի առաջնագծում աշխատողներին հետագայում ևս աջակցելու համար, ինչպես նաև նախակրթարաններին և դպրոցներին հասնելու հնարավորություն ունենալու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում գործընկերներին, քաղաքացիներին և մասնավոր հատվածի ընկերություններին ներգրավվել, տարածել մեր կոչն ու հանգանակել ՅՈՒՆԻՍԵՖ-ին մեր կայքէջի միջոցով կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բանկային հաշվին փոխանցման միջոցով 21700 001-051986-050 (ՀՀ դրամ), 21700 001-051986-150 (ԱՄՆ դոլար): «Թեև դժվար ժամանակներ ենք ապրում բոլորս, հիմա, առավել քան երբևէ, մենք ապավինում ենք ձեզնից յուրաքանչյուրին՝ ամենախոցելի երեխաներին հասնելու մեր առաքելությունն իրականացնելու համար», - ավելացրել է Տանյա Ռադոչայը։ [b] #TogetherAgainstCoronavirus #ՄիասինԸնդդեմԿորոնավիրուսի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր