693 դիտում
19:06 27-05-2020
Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատական, պաշտպանության, պետական ծառայության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ գալիք Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և բոլորին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է: Մաղթում եմ, որ ձեր հետագա ներդրումն ունենաք մեր պետության և պետական կարգի ամրապնդման գործում: Վստահ եմ, որ ձեր աշխատանքը կկատարեք բարձր պատասխանատվությամբ և բարձր որակով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
394 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից