845 դիտում
22:22 26-05-2020
Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով և հարցադրումներով. սա պետք է անել խելացի և կանոնակարգված ձևով
Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։
Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ գործադիր իշխանություն։
Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով եւ հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի եւ կանոնակարգված ձեւով։
Ուստի ԱԳՆ-ն պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո փակ աշխատանքային քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՜ն իրենք), առաջատար միջազգայնագետներին եւ իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին, մշակելու համար միասնական, համակարգված եւ հիմնավոր ռազմավարություն այս հարցով։
Որպես իսկական հայ սպա, լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը եւ չմսխեք այն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
826 դիտում
08:49 05-07-2024
Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվում. «Ժողովուրդ»
1372 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
Այս բաժնից
1447 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ