211652_close_icon
views-count3542 դիտում article-date 10:23 25-05-2020

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ռասայական խտրականության բոլոր ձեվերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ ՀՀ 12-14-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով` Միավորված ազգերի կազմակերպության ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 12-14-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն [url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/2020/05/609-%D4%B1.pdf]հավելվածի[/url]»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր