211652_close_icon
views-count7005 դիտում article-date 16:46 24-05-2020

Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում. Երևանի քաղաքապետարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀամաձայնԵրևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառման՝ Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվում են կրպակներ, որոնք պատնեշել են պուրակը: «Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին..»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր