211652_close_icon
views-count540 դիտում article-date 17:40 24-05-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 21-ին, ժամը 03.00-ին, Երևանի Շիրազի, Գ. Չաուշի և Մազմանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է հենասյանը. 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան աստիճաններին և պատին. 24-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 20.30-ին, Երևանի Շերամի փողոցում «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը և 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում ինքնավթարի ենթարկվելու հետևանքով 30-ամյա քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր