211652_close_icon
views-count3707 դիտում article-date 21:07 23-05-2020

Իսպանիայի վարչապետ. Լա Լիգան կվերսկսվի հունիսի 8-ին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ Լա Լիգայի մրցաշրջանը, որը մարտին կորոնավիրուսի պատճառով դադարեցվել էր, կվերսկսվի հունիսի 8-ին: «Իսպանիան արել է այն ամենը, ինչ պահանջվել է իրենից և այժմ նրա առջև նոր հորիզոններ են բացվում: Եկել է ժամանակը վերսկսել ամենօրյա միջոցառումները: Լա Լիգան կվերադառնա հունիսի 8-ին», հայտարարել է Սանչեսը: Իսպանիայի առաջնությունը կանգնեցվել էր 27-րդ տուրից հետո, որի խաղերն անցկացվել էին մարտի սկզբներին: Մայիսին ակումբները վերսկսել են մարզումները. նախ անհատական ծրագրով, իսկ հետո՝ փոքր խմբերով: Ներկայումս առաջատարը 58 միավորով «Բարսելոնան» է, որին 2 միավոր է զիջում «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր