ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային հարաբերությունների բյուրոն մտադիր է դրամաշնորհ տրամադրել «առողջապահության ոլորտում Ռուսաստանի ապատեղեկատվությունը բացահայտելու համար»: Մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակվել է grants.gov կայքում ուրբաթ՝ մայիսի 22-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 20-ը: Հաղորդում է Deutsche Welle-ն։
Դրամաշնորհի գումարը կազմում է 250․000 ԱՄՆ դոլար: Նախատեսվում է այդ գումարը հատկացնել «այն կազմակերպություններին, որոնք ռուսական ապատեղեկատվությանը հակազդեցությունների վերլուծության փորձ ունեն»: Ակնկալվում է, որ հաղթողը կհրապարակի «առողջապահությանը վերաբերող ռուս և սովետական ապատեղեկատվական արշավների մասին» զեկույց:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԱՄՆ պետքարտուղարությունը դրամաշնորհ կտրամադրի ռուսական ապատեղեկատվությունը բացահայտելու համար․ Deutsche Welle
2020.05.23 10:57


