211652_close_icon
views-count1492 դիտում article-date 18:43 22-05-2020

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջև փոխգործակցության առավել ընդլայման և խորացման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ վերջինս մեծ առաքելություն է ստանձնել և վստահություն հայտնել, որ Արցախի նախագահն իր բոլոր նախաձեռնություններում, այդ թվում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման և ՀՀ-ի հետ համագործակցության հարցերում լրջագույն հաջողություններ է գրանցելու։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արցախում ձևավորվող բարեփոխումների օրակարգին։

Նմանատիպ նյութեր