211652_close_icon
views-count3900 դիտում article-date 15:40 21-05-2020

Մաշտոցի պուրակին կից հերթական բարձրահարկի շինթույլտվություն է համաձայնեցվել, և, իհարկե, չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը կառուցապատողից հերթական «նվերն» է ստացել. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Մաշտոցի պուրակին կից՝ շենքերի բակում, նոր բազմաբնակարան շենք է կառուցվում: Դավիթ Խաժակյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին հակասող որոշումները: Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության և ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը: Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» և «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից: Ինքնակամ և ոչ ինքնական կառույցներով քաղաքի ապականումը դարձել է նոր քաղաքային իշխանությունների դիմագիծը: Նրանք շարունակում են գերակա համարել առանձին անհատների բիզնես շահերը` թույլատրելով զբաղեցնել կենտրոնում սակավաթիվ ազատ մակերեսները: Եվ նախգիծը և շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը»: [img]https://st0.shamshyan.com/editor/0863237001590061104745550.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0492630001590061160344696.jpg[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0588459001590061199368374.jpg[/img]

Նմանատիպ նյութեր