211652_close_icon
views-count19549 դիտում article-date 14:46 21-05-2020

«Ալավերդցի Վահագը» կրկին կկալանավորվի. Վերաքննիչ դատարանը բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, այսօր՝ մայիսի 21-ին, բավարարեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի՝ Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները, հայտնում է [url=https://news.am/arm/news/579955.html?fbclid=IwAR2fLuTEM0wUrrhm94C4Q2Cvo9yy0RITqZc28FjwFjJ6ilY4MW0bfV-lVIk]News.am[/url]-ը։ Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր