3833 դիտում
22:40 20-05-2020
France Football-ը նշել է, թե ով է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդը
Հեղինակավոր մարզական պարբերական France Football-ը, որը ամեն տարի ընտրում է «Ոսկե գնդակի» տիտղոսակրին, կազմել է ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը:
Ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել ՊՍԺ-ի 46-ամյա նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին, որը նաև զբաղվում է Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպմամբ և գլխավորում է տեղի beIN Media Group հեռուստաընկերությունը:
Նախկինում հաղորդվել էր,որ Ալ-Հելաիֆիին կասկածում են խարդախության, փաստաթղթերի կեղծման, կաշառատվության և հանցավոր անփութության մեջ: Մասնավորապես, նրան մեղադրում են ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ՝ աշխարհի առաջնության խաղերի հեռարձակման իրավունքները գնելու համար:
Եռյակում ընդգրկվել են նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
18:26 13-02-2019
France Football-ի վարկածով «Ռեալը» աշխարհի մեծագույն ակումբն է
2901 դիտում
14:08 06-12-2016
France Football-ը «Ոսկե գնդակի» հաղթողի անունը կհայտարարի դեկտեմբերի 12-ին
3607 դիտում
22:08 04-05-2020
Զիդանի գոլը «Բայերին» ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույնը. France Football. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1147 դիտում
09:54 14-04-2024
Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ
1060 դիտում
21:30 13-04-2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ
1159 դիտում
23:45 11-04-2024
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հերթական մեդալն է նվաճել