211652_close_icon
views-count2907 դիտում article-date 14:08 06-12-2016

France Football-ը «Ոսկե գնդակի» հաղթողի անունը կհայտարարի դեկտեմբերի 12-ին

France Football ֆրանսիական հանդեսը տարվա արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակի» հաղթողի անունը կհայտարարի դեկտեմբերի 12-ին: Հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ կհայտարարվի հաղթողի անունը, կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին: Ավելի վաղ նշվել էր, որ մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ France Football-ը հավակնորդների անունները հրապարակել էր հոկտեմբերի 24-ին: Մրցանակին հավակնում են 30 խաղացող:

Նմանատիպ նյութեր