Սալահի դիմակով չորս ավազակի Եգիպտոսում ձերբակալել են խանութը թալանելիս
Կահիրեի ոստիկանությունը կանխել է հանցագործությունը, որը փորձել են իրականացնել մի խումբ կողոպտիչներ, որոնք «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի դիմակներով են եղել:
Եգիպտոսի մայրաքաղաքի շրջաններից մեկում՝ Նասր-Սիթիում, չորս ավազակներ փորձել են թալանել խանութը: Երբ ոստիկանները նրանց հայտնաբերել են, հանցագործները փորձել են ճողոպրել, սակայն ձերբակալվել են:
Չորս գործազուրկ եգիպտացիների մոտ հայտնաբերվել են Սալահի դեմքով դիմակներ, զենք և երկաթյա սուր ձողեր: