211652_close_icon
views-count33137 դիտում article-date 17:44 20-05-2020

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. քաղաքացին անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 30 րոպե է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում են կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը անցել է կամրջից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել: Ոստիկանությունը պարզում է նաև նրա ինքնությունը, ինչպես նաև ինչն է պատճառը, որ նա դիմել է նման քայլի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր