211652_close_icon

Ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հիմքով ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին

views-count1276 դիտում article-date 14:33 20-05-2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Նմանատիպ նյութեր