211652_close_icon
views-count11050 դիտում article-date 17:38 16-09-2016

Դեռևս չպարզված հանգամանքներում Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Գ. Փաթաթանյանը բանակ էր զորակոչվել Չարենցավանի զինկոմիսարիատի կողմից և նա բնակվում էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

Նմանատիպ նյութեր