211652_close_icon
views-count878 դիտում article-date 19:07 18-05-2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը կվերսկսվի մայիսի 23-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը կվերսկսվի մայիսի 23-ին, առաջին խմբինը՝ մայիսի 30 -ին։ Մեկնարկային խաղերը տեղի կունենան առանց հանդիսականների: Հունիսի 1- ին կսկվի ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկությունը։ Չեղարկվել են կանանց ֆուտբոլի << Բ >> խմբի առաջնությունն ու գավաթային մրցումը, ինչպես նաև մանկապատանեկան առաջնությունները։ Մինչ առաջնության մեկնարկը թիմերը շարունակում են ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Անցած հանգստյան օրերին կայացել են հետևյալ խաղերը․ << Փյունիկ >> - << Նոա >>՝ 1:1, << Շիրակ >> - << Վան >>՝ 2:1, << Արարատ >> - << Լոկոմոտիվ >> ՝ 3:5, << Ուրարտու >> - << Գանձասար-Կապան >>՝ 0:2։

Նմանատիպ նյութեր