211652_close_icon
views-count58785 դիտում article-date 12:59 18-05-2020

Ոստիկանության Տարոնի եւ Բազումի բաժինների ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Վանաձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Տարոնի եւ Բազումի բաժինների ծառայողներն այսօր՝ մայիսի 18-ին, առավոտյան ժամը 08:00-ից ուժեղացված ծառայություն են իրականացրել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողների ուժեղացված ծառայությունը պայմանավորված է պարետի նոր որոշման հետ, որով այսօրվանից թույլատրվել է երթուղային տրանսպորտի աշխատանքները: Ոստտիկանները կանգառներում մոտեցել են երթուղայիններին, պատվի առել, ներկայացել, ստուգել վարորդների մոտ անհատական պաշտպանիչ միջոցների առկայությունը, ինչպես նաեւ, պահպանվո՞ւմ են, արդյոք, երթուղայիններում սահմանված նստատեղերից բացի, կանգնած ուղեւորներ չտեղափոխելու պայմանները, թե ոչ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ երթուղայինների բոլոր վարորդները կրել են անհատական պաշտպանի միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ, իսկ երթուղային գազելներում դրված է եղել ալկոգել: Գազելներից մեկի վարորդն էլ իր նստատեղը ուղեւորների հատվածից բաժանել էր պոլիէթիլենային թաղանթով: Անհատ տաքսու վարորդներից մեկն էլ հանել էր իր կողքի նստատեղը: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր