Ավելի քան 120 երկիր կաջակցի կորոնավիրոսի համավարակի բռնկման անկախ հետաքննության առաջարկին
Ավստրալիայի իշխանությունները կոչ են արել անկախ հետաքննություն սկսել՝ պարզելու համար COVID-19 վիրուսի բռնկման պատճառները, ինչին դրական են արձագանքել ավելի քան 120 պետություններ, հաղորդում է The Guardian-ը։
Քվեարկությունը կանցանցվի այսօր առավոտյան, երկօրյա վեհաժողովի ժամանակ։
Եվրոպական Միության, աֆրիկյան երկրների, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից հաստատված փաստաթղթով առաջարկվում է «անկողմնակալ, անկախ և համակողմանի կերպով գնահատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համակարգվող համաշխարհային արձագանքը COVID-19-ի համավարակին»:
Առաջարկը դժգոհություն է առաջացրել Չինաստանի իշխանությունների մոտ, ինչին հետևել է Պեկինի կողմից ավստրալական գարու մաքսատուրքի բարձրացումը և դադարեցվել է տավարի մսի ներմուծումը։
Փաստաթղթում Չինաստանի կամ Ուհան քաղաքի անունը չի նշվում։ Առաջարկին մինչև հիմա չեն արձագանքել Չինաստանը և Միացյալ Նահանգները։