Դաղստանում կորոնավիրուսից ավելի քան 40 բժիշկ է մահացել
Դաղստանում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել COVID-19-ի հետ կապված բարդություններից: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրահիմովը:
Նախարարը նշել է նաև, որ սխալ է համարում մահացած քաղաքացիներին մասնագիտական պատկանելությամբ առանձնացնելը, այդ պատճառով՝ հանրապետության Առողջապահության նախարարությունը առանձին վիճակագրություն չի տրամադրում կորոնավիրուսից մահացած բժիշկների վերաբերյալ:
Նախարարը տեղեկացրել է, որ մահացած բուժաշխատողների ընտանիքներին կվճարեն 2.7 միլիոն ռուբլի գումար, իսկ այն բուժաշխատողներին, որոնց առողջությունը տուժել է համաճարակի ընթացքում, կվճարեն 688 000-ից մինչև 2 միլիոն ռուբլի:
«Իմ գործընկերների մահվան փաստը իսկպաես ողբերգություն է: Մահերի թիվն անցնում է 40-ը»,- հավելել է նախարարը:
Դաղստանում վերջին տվյալներով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3280 դեպք: