211652_close_icon
views-count15600 դիտում article-date 15:26 16-05-2020

Մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։ Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարել, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելիւ Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ «չկաշկանդե՞ք»։ Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ դիվանագիտական ճակատում որեւէ ձեռքբերում, արդյունք չգրանցես ու փլուզես մեր բանակցային դիրքերը, մեզ էլ ասես «չկաշկանդե՞ք»։ Ուրեմն մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես։ Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնի քեզ իշխանությունից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր