211652_close_icon
views-count2123 դիտում article-date 15:31 15-05-2020

Դիլիջանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին, ժամը 16.30-ին, Գայի փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 36-ամյա Արտակ Բ.-ն, որը ապրիլի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր