211652_close_icon
views-count3707 դիտում article-date 10:25 15-05-2020

Լիբանանահայերը Հայաստանից կրկին վերադառնում են Լիբանան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանահայերը, ովքեր մշտական բնակության էին եկել Հայաստան, կորոնովիրուսային համաճարակի պատճառով կրկին վերադառնում են Լիբանան: Ինչպես մեզ հայտնեց նրանցից մեկը, այս պահին ինքնաթիռի է սպասում 148 լիբանանահայ, ևս 140-ը Հայաստանից մեկնել է մայիսի 4-ին: Պատճառները տնտեսական են, աշխատանք և եկամուտ չկա, իսկ իրենք պետք է վճարեն բնակարանի վարձ, մինչդեռ Բեյրութում կարող են ապրել իրենց բնակարաններում: Նրանք բողոքում են, որ չնայած տնտեսական դժվարություններին, բնակարանների սեփականատերերը հրաժարվում են վարձի զեղչեր անել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր