211652_close_icon
views-count3887 դիտում article-date 23:56 14-05-2020

Ալեքսանդր Կարապետյան․ Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է Գերմանիայում Յուրգեն Կլոպի որդու դեմ խաղալու, ինչպես նաև Հայաստանի հավաքականի՝ հաջորդ ընտրական փուլում շանսերի մասին։ «Հայաստանի հավաքականի համար Յուրգեն Կլոպը իդեալական մարզիչ կլիներ։ Իմիջիայլոց, ես խաղացել եմ նրա որդու դեմ Գերմանիայում։ Այդ ժամանակ Կլոպը մարզում էր «Մայնցը»։ Նրան մարդիկ էին մոտենում ու լուսանկարվում։ Այդ խաղում ներկա էր նաև իմ հայրը։ Նա շփվել էր Կլոպի հետ։ Ոչ ոք չէր սպասում, որ նա նման թոփ մարզիչ է դառնալու։ Նրա որդին պաշտպանությունում էր խաղում։ Հիշում եմ՝ նա երկար մազեր ուներ։ Ճկուն, չզիջող ու ագրեսիվ ֆուտբոլիստ էր։ Մխիթարյանը ինձ շատ է պատմել Կլոպի մասին։ Ասում էր, որ նա ֆանտաստիկ մարզիչ ու նույնպիսի մարդ։ Ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է նրա մասին վատ բան ասել։ Ինձ թվում է՝ բոլորը սիրում են նրան»,-Կարապետյանի խոսքն է մեջբերում Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր